15:08  ,  16 հունվարի, 2015

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել երկու օտարեկրացիների հետ

«Ալաշկերտը» հունվարի 16-ին պայմանագիր է կնքել երկու օտարերկրացի ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում է ակումբի կայքը: Թիմում փորձաշրջան անցնող բելառուս Ստանիսլավ Գնիդկոն եւ բելգիացի Դիլան Վանվելկենհույսենը մեկ տարվա պայմանագիր են ստորագրել ակումբի հետ:

27-ամյա Ստանիսլավ Գնիդկոն կենտրոնական կիսապաշտպան է, ելույթ է ունեցել Բելառուսի «Սլուցկում»:  Հարձակվող Դիլան Վանվելկենհույսենը 23 տարեկան է: Նա խաղացել է  Բելգիայի 2-րդ դիվիզիոնի «Վոլուվե-Զավենթեմիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս