11:22  ,  13 հունվարի, 2015

Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցումը ճանաչվել է լավագույնը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sportbox.ru-ում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսական կայքի ընթերցողներին ամենաշատը դուր է եկել 27-ամյա Մովսիսյանի՝ Սարանսկի «Մորդովիայի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում կատարած կրնկով փոխանցումը, որից հետո հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը բացել էր հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով