Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հերթական մարզումը եղել է յուրօրինակ: Ֆուտբոլիստները «Տրուդ» ստադիոնում սառույցի վրա խաղացել են գնդակով հոկեյ: Ավելի վաղ «Վոլգայի» կայքը նշել էր, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը եւ Արթուր Մինոսյանը իրենց լավ են դրսեւորել նոր դերում եւ այդ մարզաձեւում կարող էին լինել Հայաստանի հավաքականի առաջատարները:
Ակումբը ներկայացրել է մարզման լուսանկարները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում