14:44  ,  23 դեկտեմբերի, 2014

Հայ շախմատիստները՝ Հոլանդիայում եւ ԱՄԷ-ում

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Լեւոն Բաբուջյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող շախմատային բաց մրցաշարի 5-րդ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք կես միավոր են հետ մնում առաջատարից` վրացի գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից: Հովիկ Հայրապետյանն ունի 3,5 միավոր, Արման Փաշիկյանը, Մարիա Կուրսովան` 3-ական, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Լիլիթ Գալոյանը, Մանուել Պետրոսյանը` 2,5-ական:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվող օփենում երկու տուրերից հետո վաստակել է 2 միավոր եւ մի խումբ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վահե Բաղդասարյանը վաստակել է 1,5 միավոր, Մհեր Հովհաննիսյանը` 1, իսկ Տիգրան Սիմոնյանը` 0,5, գրում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում