21:35  ,  19 դեկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» կծախսի 30 միլիոն ֆունտ ստերլինգ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ծախսել 30 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորում է Manchester Evening News-ը:

Թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գլխավոր տրանսֆերային նպատակը իտալական «Ռոմայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Քեւին Ստրոտմանն է:

Անգլիայի առաջնությունում վեց անընդմեջ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատար «Չելսին» ունի 39, «Մանչեսթեր Սիթին»՝ 36 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով