Ֆրանսիական ՊՍԺ-ն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչեւ 2015թ. հունիսը:
Նոր գլխավոր մարզիչի գլխավոր թեկնածուն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, հաղորդում է Sport Mediaset-ը: ՊՍԺ-ն մտադիր է չորս տարվա պայմանագիր առաջարկել իտալացին մասնագետին՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով: Կոնտեն Իտալիայի հավաքականում ստանում է դրա կեսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում