17:19  ,  17 դեկտեմբերի, 2014

Ալեշանդրե Պատոն կվերադառնա A Սերիա

«Կորինտիանսն» ու «Ֆիորենտինան» փոխհամաձայնության են եկել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տեղափոխության հարցում։

Football Italia-ի համաձայն` իտալական ակումբը մինչեւ մրցաշրջանի ավարտը կվարձակալի 25-ամյա ֆուտբոլիստին։ Առաջիկայում Պատոն կմեկնի Իտալիա, որտեղ կբանակցի «Ֆիորենտինայի» հետ։

Հիշեցնենք, որ 2007-2013-ը բրազիլացին խաղացել է իտալական «Միլանում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում