20:58  ,  16 դեկտեմբերի, 2014

Ֆուտբոլիստը տոնել է գոլը, սակայն գնդակը չի հայտնվել դարպասում

Զավեշտալի իրավիճակ է տեղի ունեցել Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի «Բաստիա» - «Ռեն» խաղում: Տանտերերի բելգիացի պաշտպան Գիյոյ Ժիլեն ենթադրել է, որ գնդակը հայտնվել է դարպասում եւ տոնել է հաջողությունը, սակայն մի քանի վայրկյան անց ապրել հիասթափություն: «Ռենի» դարպասապահը գերազանց ցատկով փրկել է իր թիմին:

Հանդիպումն ավարտվել է «Բաստիայի» 2:0 հաշվով հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով