«Մոնակո» - «Մարսել» խաղով ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրը: Մոնակոյում տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով:
Առաջատար «Մարսելը» չօգտվեց երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ի վրիպումից եւ շարունակում է մեկ միավոր գերազանցել փարիզեցիներին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դեկտեմբերի 14-ին առաջին պարտությունն էր կրել Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում:
Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մոնակո» - «Մարսել»՝ 1:0
Բերնարդո Սիլվա, 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում