12:29  ,  11 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ֆիլիպինների Քեզոնում ընթացող մրցաշարում 8 տուրերից հետո վաստակել է 5,5 միավոր, տեղեկացնում է Armchess-ը: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան) եւ Լեւան Պանցուլայայից (Վրաստան):

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ղազախստանի Պավլոդարում ավարտված մրցաշարում 10 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 100 մասնակիցների պայքարում գրավել յոթերորդ տեղը: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը վաստակել է 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս