14:14  ,  2 դեկտեմբերի, 2014

Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Դոհայից եւ Բարսելոնայից

Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող շախմատային բաց մրցաշարի 6-րդ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Հովհաննես Գաբուզյանը եւ Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 3-ական, իսկ Գաբրիել Սարգսյանը` 2,5:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 6 միավոր:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ավարտին մոտեցող մրցաշարի վերջին տուրից առաջ 4 հնարավորից վաստակել է 2 միավոր: Առաջատարը 3 միավոր ունեցող հունգարացի գրոսմայստեր Բալոգ Չաբան է, հայտնում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում