Հունվարին որակով ձեռքբերում կատարելն ավելի բարդ է, քան ամռանը, սակայն մենք կձգտենք միացնել մեր երեւակայությունը, որպեսզի մի երկու լավ գաղափար ծագի, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ ֆուտբոլիստ գնելը, նույնը չէ, ինչ գնալ սուպերմարկետ եւ ասել. «Տվեք ինձ կենտրոնական պաշտպանի»։ Կարեւոր է գտնել իսկապես անհրաժեշտ խաղացողի։
Հունվարին կփորձենք գնել գոնե մեկ նորեկի, բայց հունվարին վնասվածքներից ապաքինված կլինեն Կոսելնին եւ Դեբյուշին»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում