Վենգեր. Ֆուտբոլիստ գնելը սուպերմարկետ գնալ չէ

12:39   29 նոյեմբերի, 2014

Հունվարին որակով ձեռքբերում կատարելն ավելի բարդ է, քան ամռանը, սակայն մենք կձգտենք միացնել մեր երեւակայությունը, որպեսզի մի երկու լավ գաղափար ծագի, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ ֆուտբոլիստ գնելը, նույնը չէ, ինչ գնալ սուպերմարկետ եւ ասել. «Տվեք ինձ կենտրոնական պաշտպանի»։  Կարեւոր է գտնել իսկապես անհրաժեշտ խաղացողի։

Հունվարին կփորձենք գնել գոնե մեկ նորեկի, բայց հունվարին վնասվածքներից ապաքինված կլինեն Կոսելնին եւ Դեբյուշին»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Guardian-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։