10:42  ,  26 նոյեմբերի, 2014

Մեսին՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու դառնալու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ԱՊՕԷԼ-ի հետ խաղից հետո նշել է, որ թիմի հաջողությունները գլխավորն են: 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հեթ-տրիկի հեղինակ եւ այժմ մրցաշարի լավագույն ռմբարկուն է:

«Հիանալի է հասնել նման արդյունքի: Առավել կարեւոր է թիմի հաջողությունները: «Բարսելոնային» հարկավոր էր երեք միավոր եւ մենք կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը: Առջեւում ՊՍԺ-ի հետ ծանր հանդիպումն է: Ֆրանսիական ակումբում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր սկսել են գործել ավելի համախմբված»,- Մեսիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Կիպրոսում հաղթել է 4:0 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում