00:17  ,  26 նոյեմբերի, 2014

Լուիս Սուարեսի առաջին գոլը «Բարսելոնայում»

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը նոյեմբերի 25-ին պաշտոնական խաղում առաջին գոլը խփեց կատալոնական «Բարսելոնայի» կազմում: Դա տեղի ունեցավ կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպմանը:

Կիպրոսում ընթացող խաղում ուրուգվայցին 27-րդ րոպեին աչքի ընկավ անհատական բարձր վարպետությամբ՝ բացելով հաշիվը: Ընթանում է առաջին խաղակեսը: «Բարսելոնան» հաղթում է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում