17:33  ,  25 նոյեմբերի, 2014

«Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կգլխավորի Ադրբեջանի հավաքականը

Խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկին կգլխավորի ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը, հաղորդում է Fanatik-ը:

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ադրբեջանի հավաքականում Պրոսինեչկին կստանա տարեկան 1.5 միլիոն դոլար աշխատավարձ: Նա կփոխարինի Բերտի Ֆոգտսին, ով պաշտոնանկ էր արվել վերջերս:

Նախկինում Ռոբերտ Պրոսինեչկին աշխատել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում, նչպես նաեւ գլխավորել է «Ցրվենա Զվեզդան» եւ թուրքական «Կայսերիսպորը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում