16:38  ,  25 նոյեմբերի, 2014

Մոուրինյո. Առանց թիմակիցների Դիեգո Կոստան չունի արժեք

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայն չէ, որ թիմի հաջողությունները կապված են Դիեգո Կոստայի հետ: Իսպանիայի հավաքականի հարձակվողն ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Չելսի»:

«Առանց թիմակիցների Կոստան չունի արժեք: Նա ցուցադրում է լավ ֆուտբոլ եւ դառնում գոլերի հեղինակ, սակայն ամբողջ թիմն է կատարում արդյունավետ աշխատանք: Անարդար է խոսել առանձին ֆուտբոլիստի մասին, երբ ընդհանուր կազմը շատ լավն է: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի ֆուտբոլիստների ձեռք բերեցինք ամռանը՝ Դիեգո Կոստա, Կուրտուա, Ֆաբրեգաս, Ֆիլիպե Լուիս: Բոլորն էլ օգնել են «Չելսիին» արդյունքները բարելավելու համար»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sportsmole-ն:

«Չելսին» Անգլիայի առաջնությունում 32 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում