16:58  ,  25 նոյեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մեկնել է Լոնդոն (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» պատվիրակությունը մեկնել է Լոնդոն, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում կմրցի «Արսենալի» հետ, տեղեկացնում է ակումբի կայքը: Թուրքական ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը մեկնել է ուշացումով:

Գերմանական ակումբի պատվիրակության կազմում Լոնդոն է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

«Արսենալ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում