16:19  ,  25 նոյեմբերի, 2014

Ռիբերի. Ցավում եմ միլանյան սուպերակումբների համար

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին անհանգստանում է Իտալիայի առաջնությունում «Միլանի» եւ «Ինտերի» խնդիրներից: Երկու ակումբները 18-ական անգամ հաղթել են Ա Սերիայում, սակայն այժմ «Միլանը» 7-րդն է, իսկ «Ինտերը»՝ 9-րդը:

«Մի քանի տարի առաջ Իտալիայի առաջնությունը շատ գրավիչ էր, սակայն այժմ «Միլանի» եւ «Ինտերի» պես ակումբները առաջնությունում ունեն խնդիրներ: Ցավալի է, որ միլանյան սուպերակումբները հայտնվել են նման վիճակում: Այն վիրավորական է ակումբների երկրպագուների, առաջնության եւ թիմերի պատմության համար»,- Ռիբերիի խոսքը հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում