14:07  ,  25 նոյեմբերի, 2014

Իզաբելա Յայլյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 58 կգ քաշային կարգում 19-ամյա Իզաբելա Յայլյանը դարձավ չեմպիոն:

Ծանրորդուհին պոկում վարժությունում բարձրացրել է 85 կգ, իսկ հրումում՝ 106 կգ եւ երկամարտի 191 կգ արդյունքով եղել է լավագույնը: Ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկը երկամարտի 187 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը, ֆրանսուհի Դորա Տչակոունտեն երրորդն է (183 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում