09:31  ,  25 նոյեմբերի, 2014

Մանուել Պելեգրինին՝ Մեսիին ձեռք բերելու մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ձեռք բերելու մասին լուրը:

«Մենք չենք դիտարկում նրան ձեռք բերելու հնարավորությունը: Միայն կարող եմ նշել, որ ընդամենը մի քանի ֆուտբոլիստներ կարող են հասնել նրա մակարդակին: Իսպանիայի առաջնությունում նրա ռեկորդն ապացուցում է, թե որքան կարեւոր է նա «Բարսելոնայի» համար»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 200 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Մեսիի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում