23:53  ,  24 նոյեմբերի, 2014

Գվարդիոլա. Մեսիի ռեկորդը գերազանցելու համար կպահանջվի 600 տարի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերը, թե Լիոնել Մեսին հնարավոր է հեռանա կատալոնական «Բարսելոնայից»:

«Ցանկանում եմ, որ Մեսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»: Այս ամենն ասում եմ անկեղծորեն: Լեոն հասավ հիանալի նվաճման, որի համար շնորհավորում եմ նրան: Մեսին գերազանցեց 60 տարի պահպանված ռեկորդը: Այժմ 600 տարի կպահանջվի նրա ռեկորդը գերազանցելու համար»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Սեւիլիայի» հետ խաղում Մեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ գերազանցելով մրցաշարի պատմության ռմբարկու Տելմո Սարայի արդյունավետության ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում