23:34  ,  24 նոյեմբերի, 2014

«Ռեալը» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Նորվեգիայի տաղանդին

Մադրիդի «Ռեալը» 5 տարվա պայմանագիր է առաջարկել «Ստրեմսգոդսետի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին, տեղեկացնում է Daily Mail-ը: Երիտասարդ ֆուտբոլիստը կկարողանա միանալ իսպանական ակումբին, երբ լրանա նրա 16-ամյակը:

Գործարքի իրականացման հավանականությունը գնահատվում է բարձր, չնայած, որ Էդեգորի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան», անգլիական «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Հիշեցնենք, որ Էդեգորը Նորվեգիայի հավաքականի կազմում փոխարինման է դուրս եկել Եվրո-2016-ի ընտրական փուլի Բուլղարիայի ազգային թիմի հետ խաղում՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է ընտրական փուլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում