22:49  ,  24 նոյեմբերի, 2014

Շչեսնի. «Բորուսիան» ունի գրոհները եզրափակող լավ ֆուտբոլիստներ

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» հետ 5-րդ տուրի խաղից առաջ հույս է հայտնել, որ կկարողանան ժամանակից շուտ ապահովել տեղը փլեյ-օֆֆում:

«Գերմանացիներն ունեն լավ հակագրոհող թիմ: Նրանք գնդակը խլելուց հետո անմիջապես կարող են կազմակերպել արագ գրոհ: «Բորուսիան» ունի մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր լավ են եզրափակում գրոհները:

Նախորդ մրցաշրջանում տանը պարվեցինք «Բորուսիային», սակայն հաղթեցինք հյուրընկալվելիս: Հուսով եմ՝ այս անգամ կլինի հակառակը»,- Շչեսնիի խոսքը փոխանցում է «Արսենալի» կայքը:

«Արսենալ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում