22:33  ,  24 նոյեմբերի, 2014

Իգուաինը սիրավեպ է սկսել Ֆորլանի նախկին ընկերուհու հետ

Իտալական «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը սիրավեպ է սկսել Զարիա Նարայի հետ, տեղեկացնում է Great Goals-ը: Նարան նախկինում երեք տարի հանդիպել է ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանի հետ: Զույգի պսակադրության արարողությունը ծրագրված է եղել 2011-ի հուլիսին, սակայն նրանք բաժանվել են:

Առայժմ Իգուաինը չի հաստատել մոդելի ու հաղորդավարուհու հետ սիրավեպ ունենալու լուրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում