19:47  ,  24 նոյեմբերի, 2014

Յուրգեն Կլոպը հնարավոր է գլխավորի «Լիվերպուլը»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է գլխավորի անգլիական «Լիվերպուլը», տեղեկացնում է Daily Express-ը: Անգլիական ակումբն անհաջող է խաղում ընթացիկ մրցաշրջանում եւ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» 1:3 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին», որից հետո ավելի է մեծացել Ռոջերսի պաշտոնանկության հավանակությունը: Կլոպը նախկինում ցանկություն էր հայտնել աշխատել Անգլիայում:

Պրեմյեր լիգայում «Լիվերպուլը» 14 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում