19:11  ,  24 նոյեմբերի, 2014

Մարկո Ռոյս. Անպայման կվերադառնամ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն աջակցելու համար: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի «Պադերբորնի» հետ խաղում:

«Շնորհակալ եմ աջակցության եւ շուտափույթ խաղադաշտ վերադառնալու մաղթանքների համար: Անպայման կվերադառնամ»,- թվիթերյան էջում գրել է Ռոյսը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով այս տարի չի կարողանա օգնել «Բորուսիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում