17:48  ,  24 նոյեմբերի, 2014

«Ռեալը» պայմանավորվել է «Մալյորկայի» հետ

Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնության է եկել «Մալյորկայի» հետ կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին ձեռք բերելու հարցով, տեղեկացնում է Marca-ն:

Երկու ակումբները պատրաստվում են շուտով անցկացնել եզրափակիչ բանակցությունները: Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալը» կվճարի 3.5 միլիոն եվրո: Գործարքի ավարտից հետո Ասենսիոն մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա «Մալյորկայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում