17:10  ,  24 նոյեմբերի, 2014

Արաս Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է խաղադաշտում

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածքից ապաքինվելու ընթացքում առաջին անգամ մարզվել է խաղադաշտում: 24-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատություններից հետո ապաքինվում էր մարզասրահում:

«Երկու ամիս 9 օր անց առաջին անգամ մարզվեցի խաղադաշտում»,- Instagram-ի էջում գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիր - Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նրա ապաքինումն ընթանում է սպասվածից ավելի արագ եւ Օզբիլիսը կմասնակցի Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում