16:34  ,  24 նոյեմբերի, 2014

Մեսին՝ Տելմո Սարայի գերեզմանին (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, ով նոյեմբերի 22-ին դարձել էր Իսպանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։

«Սեւիլիայի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո Արգենտինայի հավաքականի ավագը 253 գոլով միանձնյա գլխավորեց Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը՝ 2 գնդակով գերազանցելով Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարայի ռեկորդը: Մոտ 60 տարվա ռեկորդը գերազանցելու համար Մեսիից պահանջվեց 289 հանդիպում, իսկ Սարան 251 գոլ խփել էր 278 խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում