16:28  ,  24 նոյեմբերի, 2014

Ալեքսիս Սանչեսին խանգարում է սե՞քսը

La Cuarta կայքը պարզել է, թե ինչու է Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն անհաջող հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում:

Այդ մրցավեճում լոնդոնցիները պարտվել էին 1:2 հաշվով, իսկ Չիլիի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը, խաղադաշտում անցկացնելով 90 րոպե, ոչնչով աչքի չէր ընկել:

Լրագրողները պարզել են, որ Սանչեսի խնդիրը հոգնածությունն է: Բանն այն է, որ նրա ընկերուհի Լայա Գրասին ֆուտբոլիստին «թույլ չի տալիս» մարզվել ամբողջ ուժով: Աղբյուրը նշում է, որ Ալեքսիսը չափազանց շատ է հոգնում տանը, քանի որ նրա ընկերուհին գրեթե անդադար սեքս է պահանջում: Այստեղից էլ առաջանում են հարձակվողի խնդիրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում