16:05  ,  24 նոյեմբերի, 2014

Պոդոլսկի. Ես ծաղրածու չեմ

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին լրջորեն մտածում է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու մասին:

«Պետք է լրջորեն զրուցեմ Արսեն Վենգերի հետ: Ցանկանում եմ ստանալ շանս՝ ցուցադրելու հնարավորություններս: Սիրում եմ Լոնդոնն ու այս ակումբը, սակայն ինձ դուր չի գալիս այն իրավիճակը, որում հայտնվել եմ: Ես ծաղրածու չեմ»,- Պոդոլսկու խոսքը մեջբերում է Kicker-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Պոդոլսկին լոնդոնցիների կազմում մասնակցել է 8 խաղի՝ խփելով մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում