16:50  ,  24 նոյեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» կպայքարի խորվաթ կիսապաշտպանի համար

Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրության ոլորտում:

Bild-ի համաձայն՝ Խորվաթիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Գերմանիայի փոխչեմպիոնը պատրաստ է վճարել 10-12 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ:

Այս մրցաշրջանում Բրոզովիչը 4 խաղ է անցկացրել Խորվաթիայի հավաքականի կազմում եւ խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում