13:20  ,  24 նոյեմբերի, 2014

«Արսենալը» կորուստներով է մոտենում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրն ու լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնին չեն մասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղին, գրում է The Telegraph-ը:

2 ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ  Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղում: Շեսնիին կփոխարինի արգենտինացի 22-ամյա դարպասապահ Դամիան Մարտինեսը, ով այս մրցաշրջանում երրորդ անգամ դուրս կգա խաղադաշտ:

«Արսենալ» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 26-ին Լոնդոնում: Դորտմունդցիներն արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում