09:25  ,  24 նոյեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը ցանկանում է խաղալ Անգլիայում կամ Իսպանիայում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը պատմել է, որ իր՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը խոչընդոտել են գերմանական ակումբի ղեկավարները:

«Ռեալն» առաջարկ էր արել, սակայն իմ ակումբը չընդունեց այն: Այդ ժամանակ 2 տարվա պայմանագիր ունեի «Բորուսիայի» հետ: Վնասվածքը խափանեց բոլոր ծրագրերս եւ ես չխաղացի 14 ամիս: Այժմ ցանկանում եմ լավ մարզավիճակ հավաքել: Մի օր կհեռանամ «Բորուսիայից» եւ ցանկանում եմ խաղալ Անգլիայի կամ Իսպանիայի մեծագույն ակումբներից մեկում»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Գյունդոգանը 2011-ին գերմանական «Նյուրնբերգից» է տեղափոխվել «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում