17:10  ,  22 նոյեմբերի, 2014

Արթուր Սարկիսովի ու Արթուր Մինոսյանի գոլերը նպաստեցին «Վոլգայի» կամային հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 21-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Սախալինի» նկատմամբ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերն ունեցել են 2 գոլի առավելություն, սակայն չեն պահպանել հաղթական հաշիվը:

«Վոլգայի» առաջին գոլը 49-րդ րոպեին խփել է Արթուր Մինոսյանը, իսկ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը 78-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ հյուրերին հաջողվել է նաեւ հաղթանակ կորզել:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը եւ 8-րդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում: Նիժնի Նովգորոդի թիմը 28 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում