16:56  ,  21 նոյեմբերի, 2014

Օզբիլիսը սկսել է վազել

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է մարզասրահում ապաքինվել վնասվածքից:

«Վնասվածքից հետո սկսել եմ վազել»,- Instagram-ի էջում գրել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիր - Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նրա ապաքինումն ընթանում է սպասվածից ավելի արագ եւ Օզբիլիսը կմասնակցի Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով