17:14  ,  20 նոյեմբերի, 2014

Վալերի Կարպինը պատրաստ է փոխարինել Ֆաբիո Կապելոյին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մալյորկայի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել իտալացի Ֆաբիո Կապելոյին, հաղորդում է itar-tass-ը։

«Ռուսաստանից ես առաջարկ չեմ ստացել, բայց եթե լինի, կմտածեմ։ Յուրաքանչյուր մարզիչ կցանկանար գլխավորել իր երկրի ազգային հավաքականը»,- ասել է Կարպինը։

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «Մալյորկայում» աշխատում է ընթացիկ մրցաշրջանից։ Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում չորս տուրից հետո 5 միավորով երրորդն է իր խմբում։ Առաջատար Ավստրիան ունի 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում