16:40  ,  20 նոյեմբերի, 2014

Մեյվեզերի որդի․ Հայրս վախկոտ սրիկա է

Ոստիկանույթունը հրապարակել է պրոֆեսիոնալ բռնցամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի որդու՝ Կորաուն Մեյվեզերի դիմումը, որի հիմքով էլ բռնցքամարտիկը 6 ամիս կալանավորվել էր։

«Հայրս ասաց, որ փակեմ դուռը եւ նստեմ սենյակում։ Սկզբում մնացել էի սենյակում, բայց հետո ցանկացա դուրս գալ այնտեղից, սակայն հորս ընկերը թույլ չտվեց։ Դուրս եկա սենյակի լոգարանի պատուհանից եւ թիկնապահներին տեղեկացրեցի, որ մորս նկատմամբ կատարվում է բռնություն ու անհրաժեշտ է զանգել ոստիկաններին։ Հայրս վախկոտ է եւ սրիկա»,- ասել է Կորաուինը։

«Շնորհակալ եմ որդուցս, քանի որ, եթե չլիներ նա, ապա մեծ է հավանականությունը, որ այժմ չէի լինի ողջ»,- Մեյվեզերի կնոջ՝ Ջոսիի խոսքը փոխանցում է USA Today-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում