20:44  ,  13 նոյեմբերի, 2014

Մարկոս Պիզելի. Գիտենք Ռոնալդուի խաղը, բայց խաղալու ենք 11 ֆուտբոլիստների դեմ

Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 100 տոկոսով պատրաստ է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանը, Ֆարոյից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Մենք ծանոթ ենք Կրիշտիանու Ռոնալդուի խաղին, բայց վաղվա հանդիպման ժամանակ  խաղալու ենք 11 ֆուտբոլիստների դեմ: Ես 100 տոկոսով պատրաստ եմ, թեեւ «Ակտոբեում» անցկացրած վերջին խաղում մարզիչն ինձ փոխարինեց:

Սերբիայի հետ խաղում մենք ցավալի միավորներ կորցրեցինք: Ես իհարկե, հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել: Ոչ ոք չի զարմանա, եթե Պորտուգալիայի հետ խաղում մենք միավորներ վաստակենք»,- ասել է Մարկոս Պիզելին:

Նոյեմբերի 14-ին Ֆարոյի «Ալգարվե» ստադիոնում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: 

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով