00:12  ,  11 նոյեմբերի, 2014

Արթուր Աբրահամը Բեռլինում հանդիպել է Նոյերի, Մյուլերի եւ Գյոտցեի հետ (ֆոտո)

Բեռլինում կայացել է Գերմանիայի հավաքականին նվիրված ֆիլմի շնորհանդեսը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով եւ միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մանուել Նոյերի, Թոմաս Մյուլերի եւ Մարիո Գյոտցեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում