12:33  ,  31 հոկտեմբերի, 2014

«Ռուբինի» հետ խաղից հետո «Սպարտակը» մնացել է Կազանում

Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Ռուբինի» հետ խաղից հետո «Սպարտակը» չի հեռացել Կազանից եւ մարզում է անցկացրել «Կենտրոնական» ստադիոնում, տեղեկացնում է championat-ը: Մարզմանը մասնակցել են Յուրա Մովսիսյանը, Պավել Յակովլեւը, Կիմ Չելստրյոմը եւ այն ֆուտբոլիստները, ովքեր չեն մասնակցել գավաթային խաղին:  «Սպարտակի» մյուս ֆուտբոլիստները վերականգնվում են հյուրանոցում:

Հոկտեմբերի 31-ին մոսկովյան ակումբը կմեկնի Կրասնոդար եւ կնախապատրաստվի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Կուբանի» հետ խաղին: Հիշեցնենք, որ «Սպարտակը» 0:2 հաշվով պարտվել է «Ռուբինին» եւ դուրս մնացել հետագա պայքարից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում