20:50  ,  30 հոկտեմբերի, 2014

Էնդի Մարեյը նվաճեց տարվա ամփոփիչ մրցաշարի ուղեգիր

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը նվաճել է Լոնդոնում կայանալիք ATP տարվա ամփոփիչ մրցաշարի ուղեգիր՝ Փարիզի մրցաշարում դուրս գալով քառորդ եզրափակիչ: Մարեյը 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ:

Ավելի վաղ տարվա ամփոփիչ մրցաշարի (մրցանակային հիմնադրամը՝ 6.5 միլիոն դոլար) ուղեգիր էին նվաճել սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերն ու Ստանիսլաս Վավրինկան, խորվաթ Մարին Չիլիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով