19:46  ,  30 հոկտեմբերի, 2014

Ֆալկաոն ու Ռունին պատրաստ են «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ռադամել Ֆալկաոն եւ Ուեյն Ռունին պատրաստ են «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը։ «Վեստ Հեմի» դեմ խաղում կարմիր քարտի համար Ուեյն Ռունիի երեք հանդիպման որակազրկումն ավարտվել է։ Թիմի ավագն ապաքինվել է նաեւ աջ ոտնաթաթի վնասվածքից։

Ֆալկաոն «Չելսիի» դեմ 9-րդ տուրի հանդիպումը բաց էր թողել մարզման ժամանակ ստացած թեթեւ վնասվածքի պատճառով։ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը եւս ապաքինվել է եւ պատրաստ է մանչեսթերյան դերբիին։

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով