02:42  ,  30 հոկտեմբերի, 2014

Կատալոնիայի Սուպերգավաթ. Հետխաղյա 11 մետրանոցները հաջողություն բերեցին «Բարսելոնային»

«Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի Կատալոնիայի սուպերգավաթակիր: Սուպերգավաթի խաղում Լուիս Էնրիկեի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Էսպանյոլին»:

Խաղի 90 րոպեներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ 4:2: Իսպանիայի փոխչեմպիոնը խաղում էր ոչ ուժեղագույն կազմով:

Կատալոնիայի Սուպերգավաթ 

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 2:4)   

Անաից Արբիլյա, 51 – Խերարդ Պիկե, 13

«Բարսելոնա». Մասիպ, Ալբա, Բարտրա, Պիկե (Սանդրո, 46), Ադրիանո (Գրիմալդո, 75), Սամպիեր (Հալիլովիչ, 77), Սերխի Ռոբերտո (Ռակիտիչ, 62), Ռաֆինյա (Չավի, 62), Պեդրո (Իե, 46), Էլ-Հադադի, Սուարես (Ադամա, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում