02:10  ,  30 հոկտեմբերի, 2014

«Համբուրգի» ֆանատը փորձել է հարվածել Ռիբերիին

«Համբուրգի» ֆանատներից մեկը Մյունխենի «Բավարիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ ներխուժել է խաղադաշտ: «Համբուրգի» շարֆով երկրպագուն փորձել է հարվածել «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին՝ նրան ցուցադրելով վիրավորական ժեստեր:

Հիշեցնենք, որ Համբուրգում Գերմանիայի չեմպիոնը հաղթեց 3:1 հաշվով, իսկ Ռիբերին դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում