02:02  ,  28 հոկտեմբերի, 2014

Հովհաննես Համբարձումյանը եւ Արտակ Դաշյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը եւ Արտակ Դաշյանը ekipa.mk-ի վարկածով հայտնվել են Մակեդոնիայի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Համբարձումյանը լավագույններից էր թիմի կազմում եւ ակտիվորեն մասնակցում էր գրոհներին: Մի քանի վտանգավոր փոխանցումներ կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ եւ հնարավորություններ ստեղծեց խաղընկերների համար»,- գրել է կայքը:

«Դաշյանը որոշեց հանդիպման ելքը եւ հաղթանակ բերեց «Վարդարին»՝ աչքի ընկնելով տուգանային հարվածով»,- ավելացրել է ekipa.mk-ն:

Հիշեցնենք, «Վարդարը» նվազագույն հաշվով հաղթել է «Բրեգալնիցիին»: Միակ գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում