«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը եւ Արտակ Դաշյանը ekipa.mk-ի վարկածով հայտնվել են Մակեդոնիայի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Համբարձումյանը լավագույններից էր թիմի կազմում եւ ակտիվորեն մասնակցում էր գրոհներին: Մի քանի վտանգավոր փոխանցումներ կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ եւ հնարավորություններ ստեղծեց խաղընկերների համար»,- գրել է կայքը:
«Դաշյանը որոշեց հանդիպման ելքը եւ հաղթանակ բերեց «Վարդարին»՝ աչքի ընկնելով տուգանային հարվածով»,- ավելացրել է ekipa.mk-ն:
Հիշեցնենք, «Վարդարը» նվազագույն հաշվով հաղթել է «Բրեգալնիցիին»: Միակ գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում