02:26  ,  27 հոկտեմբերի, 2014

«Լիոնը» հաղթանակով ընդհատեց «Մարսելի» 8-խաղյա հաղթական շարքը

«Լիոն» - «Մարսել» խաղով ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրը: Լիոնցիներն առավելության հասան նվազագույն հաշվով եւ ընդհատեցին «Մարսելի» 8-խաղյա հաղթական շարքը: Միակ գոլը 65-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Յոհան Գուրկյուֆը:

25 միավոր ունեցող «Մարսելը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն ունի 21 միավոր, իսկ «Լիոնը» 20 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 19 միավորով 5-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լիոն» - «Մարսել»՝ 1:0

Յոհան Գուրկյուֆ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում