23:33  ,  26 հոկտեմբերի, 2014

«Օլիմպիակոսը» հաղթեց «Պանատինաիկոսին», Գեւորգ Ղազարյանը չխաղաց

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 7-րդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Պանատինաիկոսի» նկատմամբ: «Օլիմպիակոսի» հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց հույն Անաստասիոս Ավլոնիտիսը, իսկ վերջնամասում դաշտի տերերի ռմբարկու Կոստաս Միտրօղլուն նաեւ վրիպեց 11 մետրանոցից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը չէր հայտավորվել «Օլիմպիակոսի» կազմում:

«Օլիմպիակոսը» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր զիջում է առաջատար ՊԱՕԿ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում